About us/Մեր մասին

«Երիտասարդ առաջնորդների դպրոցը»–ը և «Ինեկոբանկ»-ը կազմակերպում են «Մի կին – Մի աշխարհ» խորագրով լուսանկարների մրցույթը, որը մեկնարկում է սույն թվականի մարտի 12-ից և որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Մրցույթի միակ պահանջը ներկայացված լուսանկարներում կանանց՝ հասարակական կյանքում ակտիվ ներգրավվածության և ստեղծագործ մոտեցմամբ կնոջ կերպարի ներկայացումն է։

Մրցույթին ներկայացված լուսանկարները դրվելու են օն–լայն քվերակության մրցույթի պաշտոնական բլոգում, որի հիման վրա և պրոֆեսիոնալ ժյուրիի եզրակացությամբ կորոշվեն մրցանակակիրները։ Լավագույնների առաջին եռյակի համար սահմանված է գումարային մրցանակ՝ համապատասխանաբար 100 000 դրամ, 60 000 դրամ և 40 000 դրամ, ինչպես նաև նախատեսված են խրախուսական մրցանակներ։

Լավագույն լուսանկարները կներկայացվեն սույն թվականի ապրիլի 7–ին մեկնարկող «Մի կին – Մի աշխարհ» ցուցահանդեսին, որի բացումը տեղի կունենա «Սիրահարների» այգում կազմակերպված բացօթյա ցուցասրահում, ապա կտեղափոխվի Նարեկացի արվեստի միության ցուցասրահ:

Դիմումները ընդունվում են սույն թվականի մարտի 12-ից մինչև ապրիլի 4–ը ներառյալ officialwomanphoto@gmail.com հասցեով /ամենափոքր չափսը 300kb/, կամ կարող եք լուսանկարների էլեկտրոնային տարբերակները ներկայացնել Ինեկոբանկ հետևյալ հասցեով` Թումանյան 17, 4-րդ հարկ, 406 սենյակ:

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել մեզ նույն հասցեով, իսկ հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր պաշտոնական բլոգը https://womanphoto.wordpress.com/

——————————
The School for Young Leaders and Inecobank are organizing a Photo-Contest within the topic called “One Woman, One World”. The competition is open for all interested candidates and is launched on March 12, 2010. The only requirement to the contest participants is creative illustration of an image of a woman actively involved in social life.

The photos will be available for online voting at the official blog of the Contest. The winners will be determined according to the results of online voting and final decision of professional jury. The contest winners will be granted the following prizes: 1st place -100,000 AMD, 2nd place – 60,000 AMD, 3rd place – 40,000 AMD

The best photos will be presented at the open air exhibition “One Woman – One World”, which will be organized at the Lovers Park on the 7th of April. Later on, the exhibition will be moved to Naregatsi Cultural Union exhibition hall.

If you are interested to participate in this Photo-Contest please send your photos to officialwomanphoto@gmail.com or deliver it in electronic version to Inecobank at 17 Toumanyan str, 4th floor, Room#406. The photo submission deadline is April 4, 2010 (the minimum size of photos is 300 kb).

For any further assistance do not hesitate to contact us at officialwomanphoto@gmail.com.
More information about the Photo-Contest is available at our official blog at https://womanphoto.wordpress.com/


Leave a comment