Մի փոքր ինֆորմացիա ֆոտոմրցույթի մասին
Ֆոտոմրցույթը «կանանց միամսյակի» համատեքստում է և կոչված է կարծրատիպային ընկալմանն ի հակադրություն լուսանկարներում նոր, կրեատիվ լուծումներով կանանց՝ հասարակական տարբեր ոլորտներում ակտիվ ներգրավվածությունը ցուցադրել հենց լուսանկարների միջոցով։ Ֆոտոմրցույթի նախապատրաստական աշխատանքները արդեն ընթացքի մեջ են, իսկ պաշտոնական մեկնարկն ու հայտեր ընդունումը կսկսվի շուտով, երբ ֆոտոմրցույթի պաշտոնական բլոգի, սոցիալական ցանցերում նույնանուն խմբի միջոցով, ինչպես նաև տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում հայտարարություն կտրվի։ Մեկնարկը խմբային հավաքների ու «պրեզենտացիաների» միջոցով կներկայացվի նաև միջոցառման կազմակերպիչ երիտասարդական կազմակերպությունների աջակիցների շրջանում, բացի այդ քաղաքի կենտրոնում գտնվող հայտարարության ստենդների փոսթեռներ կփակցվեն:
~ by blansh on March 8, 2010.
Posted in Active youth/Ակտիվ երիտասարդություն, News/Նորություններ, Photo contest / Ֆոտո մրցույթ, Social/Սոցիալական, Support/Աջակցություն, Useful information/Օգտակար ինֆորմացիա
Tags: Հայաստան, Մի կին - Մի աշխարհ, ակտիվ կին, գործնական կին, լուսանկարներ, կնոջ կերպար, հասարակական, սոցիալական, ֆոտոմրցույթ