Ժյուրիի քվեարկության մասին
Հարգելիներս, սիրով տեղեկացնում ենք, որ ժյուրին իր ասելիքը արդեն ասէլ է, ու կառուցողական ու արդար ընտրության արդյունքում ունենք հետաքրքիր նորություններ:
Նախ և առաջ երկու խոսք ժյուրիի աշխատանքի մասին: Շնորհակալություն ժյուրիի բոլոր անդամներին որոշումներ ընդունելիս անաչառություն ու օբյեկտիվություն ցուցաբերելու համար: Նույնիսկ նկարները նայվել են առանց նախապես ծանոթանալու թե ում աշխատանքն է, այսինքն Խնամի-Ծանոթ-Բարեկամ տարբերակը բացառվեց հենց սկզբից: Հետո, առաջին դիտումով 400 աշխատանքների միջից ընտրվեցին մոտ 50 թեկնածու, որոնցից էլ ընտրվեցին…..:)
Եվս մեկ նորություն: Ժյուրին այնքան ոգևորված էր որոշ աշխատանքներով, որ որոշվեց բացի հիմնական դրամական մրցանակներից , սահմանել նաև այլ անվանակարգեր: Այսպիսով երեք հաղթողի փոխարեն կունենանք մոտ ութ հեղինակ կամ աշխատանք, որոնք արժանացել են ժյուրիի գնահատականին:
Այնպես որ, ժամը 13:30-ից(հայկական ձևով մի կես ժամ նավսյակի շուտ եմ ասում:)) սպասում ենք Սիրահարների այգում:
Կհանդիպենք:
Հ.Գ. Առավոտյան կաշխատենք տեղադրել ժյուրիի անդամների նկարները աշխատելիս:
Like this:
~ by Artak on April 7, 2010.
Posted in Active youth/Ակտիվ երիտասարդություն, News/Նորություններ, Photo contest / Ֆոտո մրցույթ, Photoshare/Հանրամատչելի ֆոտոներ, Social/Սոցիալական, Support/Աջակցություն, Uncategorized, Useful information/Օգտակար ինֆորմացիա
Tags: One woman - One world, Մի կին - Մի աշխարհ, Նելլի Գյուլզադյան, ապրիլի 7, photo about women, photostory about a woman, ցուցահանդես


